Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մի՛ տրտնջացեք, ուրա՛խ եղեք

Մի՛ տրտնջացեք, ուրա՛խ եղեք
22.04.2025 | 00:00

Վստահեք Ինձ:

Իմ ասածի պես կատարեք ամեն բան, և ամեն ինչ լավ կլինի:

Հետևեք Իմ հրամաններին: Հնազանդ լինել և մնալ Աստվածային ներդաշնակության մեջ. սրանք են այն պայմանները, որոնց կատարելու դեպքում կբավարարվեն ձեր բոլոր կարիքները և անգամ նրանց կարիքները, ում համար աղոթում եք:

Այն պարտականությունները, որ հանձնարարեցի ձեզ կատարել` կարող են և որևէ իրական առնչություն չունենալ Իմ տված պարգևների հետ: Բայց չմոռանաք, որ Ես եմ հրաման տվողը, Ես եմ պարգևներ բաշխողը, Ես եմ պայմաններ առաջարկողը, միայն թե ամեն մեկին տրվում է` ըստ իր կարիքի:

Մի՛ վախեցեք, շարունակեք ձեր ճանապարհը, ցնծալի ուրախությունը ձերը կլինի:

Բոլոր հուսախաբությունները ուրախության փոխեք: Ամեն մի տխրություն վերածեք Խնդության:

Դիտվել է՝ 2264

Մեկնաբանություններ